Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542,5
    558,5

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Կա ավելի քան 200 ձերբակալված. ինչ է կատարվում Ղազախստանում

05 Հունվար, 2022 10:43
Կա ավելի քան 200 ձերբակալված. ինչ է կատարվում Ղազախստանում

Երրորդ օրը Ղազախստանում չեն դադարում հանրահավաքները, որոնք կապված են հեղուկ գազի կրկնակի թանկացուման հետ։ Իշխանություններն արդեն հայտարարել են, որ կնվազեցնեն վառելիքի գինը, սակայն հանրահավաքները չեն դադարում:

Ալմաթիում, Շիմկենտում և Թարազում ցուցարարները փորձել են հարձակվել քաղաքապետարանի շենք վրա, կոտրել են դռներն ու պատուհանները։ Բազմությունը քարեր, փայտեր, պղպեղի գազի բալոններ և դյուրավառ հեղուկով շշեր է օգտագործել։

Անկարգությունների հետևանքով տուժել է 95 ոստիկան, վնասվել՝ 37 ծառայողական մեքենա։ 

Նշվում է, որ ձրբակալվել է ակցիայի ավելի քան 200 մասնակից:

Լրահոս

Դիտել ավելին