Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539
    555

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Հունվարի 1-4-ը Ստեփանակերտ-Շոշ հատվածում հայտնաբերվել է 1 նռնակ, Բարեպաշտ փողոցում՝ գնդիկաբեկորային մեկ ավիառումբ. ԱՀ ԱԻՊԾ

05 Հունվար, 2022 08:55
Հունվարի 1-4-ը Ստեփանակերտ-Շոշ հատվածում հայտնաբերվել է 1 նռնակ, Բարեպաշտ փողոցում՝ գնդիկաբեկորային մեկ ավիառումբ. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հունվարի 1-4-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 265 զանգ, որից 97-ը ճանաչողական բնույթի: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Նոր տարվա առաջին չորս օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 4 դեպք, որից 3-ը աղբանոցներում, 1-ը՝ չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, մարել կրակը:

Նշված ժամանակահատվածում կենցաղային բնույթի 5 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը կատարել է դռան 2 և վերելակի մեկ բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում:

Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի տարածքում փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի քարշակում:

Զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ քաղաքացիների կողմից գրանցվել է 2 ահազանգ: Ստեփանակերտ-Շոշ հատվածում հայտնաբերվել է 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, իսկ Ստեփանակերտ քաղաքի Վ. Բարեպաշտ փողոցում՝ գնդիկաբեկորային մեկ ավիառումբ: Սակրավորական խմբերն արագ վերացրել են վտանգը և ռազմամթերքը տեղափոխել անվտանգ տարածք:

ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումներն աշխատում են 24-ժամյա ուժեղացված ռեժիմով:

Լրահոս

Դիտել ավելին