Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա

05 Հունվար, 2022 00:21
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա

Հունվարի 3-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Ծաղկաձոր քաղաքներում, Ֆանտան և Լեռնանիստ գյուղերում, Շիրակի մարզի Աշոցք, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում, Երևան-Մեղրի, Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Լրահոս

Դիտել ավելին