Կարևոր իրադարձություններ

ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն աշխատում են 24-ժամյա ուժեղացված ռեժիմով

04 Հունվար, 2022 23:36
ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն աշխատում են 24-ժամյա ուժեղացված ռեժիմով

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հունվարի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 265 զանգ, որից 97-ը ճանաչողական բնույթի:

Նոր տարվա առաջին չորս օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 4 դեպք, որից 3-ը աղբանոցներում, 1-ը՝ չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, մարել կրակը:

Նշված ժամանակահատվածում կենցաղային բնույթի 5 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը կատարել է դռան 2 և վերելակի մեկ բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում:

Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի տարածքում փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի քարշակում:

Զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ քաղաքացիների կողմից գրանցվել է 2 ահազանգ: Ստեփանակերտ-Շոշ հատվածում հայտնաբերվել է 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, իսկ Ստեփանակերտ քաղաքի Վ.Բարեպաշտ փողոցում՝ գնդիկաբեկորային մեկ ավիառումբ: Սակրավորական խմբերն արագ վերացրել են վտանգը և ռազմամթերքը տեղափոխել անվտանգ տարածք:

ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումներն աշխատում են 24-ժամյա ուժեղացված ռեժիմով: Ցանկացած իրավիճակում հիշեք օգնության ու փրկության համարները՝ 911,101,112, կամ /047/940911:

 

Լրահոս

Դիտել ավելին