Կարևոր իրադարձություններ

Երևանում քաղաքացին ընկել է ջրատարը․ դին դուրս են բերել փրկարարները

04 Հունվար, 2022 21:09
Երևանում քաղաքացին ընկել է ջրատարը․ դին դուրս են բերել փրկարարները

Հունվարի 4-ին՝ ժամը 19։50-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինա-Շերամի փողոցների խաչմերուկում՝ նոր կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին, կամրջի տակ անցնող ջրատարում, դի կա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը։ 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջ-փրկարարները ճոպանի միջոցով պատգարակով ջրատարից դուրս բերեցին տղամարդու դին։  

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին