Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզի բնակչության 38%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

04 Հունվար, 2022 20:51
Լոռու մարզի բնակչության 38%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Լոռու մարզում «Քովիդ-19» համավարկի դեմ պատվաստումների գործընթացն ակտիվորեն շարունակվում է։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Հունվարի 4-ի դրությամբ մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և շարժական պատվաստումային խմբերի կողմից պատվաստվել է 18 տարեկանից բարձր բնակչության շուրջ 38 տոկոսը։

 

Կորոնավիրուսի դեմ պատվաստված 106.881 քաղաքացիներից

 առաջին դեղաչափ ստացել է 60 333 անձ,

 երկրորդ դեղաչափ՝ 46 490 անձ։

Երրորդ՝ խթանիչ դեղաչափով պատվաստվել է 58 մարդ:

Լոռու մարզն ապահովված է կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ բոլոր պատվաստանյութերով, որոնք հասանելի են մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և Հայքի հրապարակում կայանող շարժական պատվաստումային կենտրոնում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ:

 

Լրահոս

Դիտել ավելին