Կարևոր իրադարձություններ

Աժ երկու պատգամավորներ հրաժարականի դիմում են ներկայացրել

04 Հունվար, 2022 19:10
Աժ երկու պատգամավորներ հրաժարականի դիմում են ներկայացրել

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սեդրակ Թեւոնյանը և Սերգեյ Մովսիսյանը  հունվարի 4-ին հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին