Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539
    555

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարն այսօր այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն

04 Հունվար, 2022 17:41
ԿԳՄՍ նախարարն այսօր այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն՝ ծանոթանալու կազմակերպության առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին: Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը նախարարին հանգամանորեն ներկայացրել են միության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Հարություն Խաչատրյանը նախարարին ծանոթացրել է ««Ազգային Սինեմատեք կոնցեպտի» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր»  ծրագրին, որն ամբողջովին ներառում է կրթամշակութային բաղադրիչ:  

Կարևորելով պետական քաղաքականության մաս կազմող կրթամշակութային ծրագրերի իրականացումը՝ նախարարը մանրամասն տեղեկացել է միության կողմից իրագործվող «Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար ծրագրի շրջանակում անցկացվող կրթական և մշակութային նախագծերին: Այնուհետև Վահրամ Դումանյանը շրջել է կինոթանգարանում, ծանոթացել ծրագրերի ընդլայնման նպատակով ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին:

Շրջայցի ընթացքում քննարկվել է նաև պետության հնարավոր մասնակցության հեռանկարներն այդ ծրագրին:

Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունն իր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում համագործակցում է Հայաստանի կինոգործիչների միության հետ՝ աջակցելով կրթամշակութային մի շարք ծրագրերի իրականացմանը:

Լրահոս

Դիտել ավելին