Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ

04 Հունվար, 2022 15:29
Արայիկ Հարությունյանը տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բարձր գնահատելով ամանորյա տոներին ուժային կառույցների արդյունավետ ու համագործակցված աշխատանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ, ի թիվս Հանրապետությունում առկա խնդիրների, առաջնային են մնում անվտանգային հարցերը։ Քննարկվել է լայն օրակարգ՝ ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի ուղղությամբ։

Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել հանդիպման մասնակիցներին՝ երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման առումով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին