Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է Գորիսի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

04 Հունվար, 2022 12:52
Հաստատվել է Գորիսի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1493-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Նարեկ Բաբայան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Արտուշ Ղուկասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Արման Անդրիկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Արսեն Բաղդասարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ
Գոհար Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արմինե Շեգունց - «Գորիսի թիվ 4 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Աշոտ Գևորգյան - «Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Զոհրաբ Հովհաննիսյան - ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դոցենտ (համաձայնությամբ)
Լարիսա Իվանյան - Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)
Սոնա Հարությունյան - «Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Լուիզա Վարդանյան - Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, քիմ. գիտ. դոկտոր, դոցենտ
Թեհմինա Մարության - Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, խորհրդի քարտուղար, բան. գիտ. թեկնածու, դոցենտ
Սվետլանա Մանուչարյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բան. գիտ. թեկնածու
Նաիրա Սաֆարյան - Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար
Լիանա Օհանյան - Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Գուրգեն Մինասյան - Գորիսի պետական համալսարանի բնագիտական և ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող
Հայկուշ Արզանյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող
Գուրգեն Հարությունյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող
Հարութ Դավթյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող
Կարինե Գրիգորյան - Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող:

 

Լրահոս

Դիտել ավելին