Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար

04 Հունվար, 2022 12:25
Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար

Հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, անվտանգային միջավայրը և տարածաշրջանային զարգացումները:

Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխան:

 

Լրահոս

Դիտել ավելին