Կարևոր իրադարձություններ

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառությունից տուժած չորս երեխաներ (լուսանկար)

04 Հունվար, 2022 12:11
Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառությունից տուժած չորս երեխաներ (լուսանկար)

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի տարածած հաղորդագրությունից:

Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:

 

Լրահոս

Դիտել ավելին