Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորի մարզում Range Rover Sport-ը բախվել է քարե պարսպին․ վարորդը տեղում մահացել է

03 Հունվար, 2022 22:45
Վայոց ձորի մարզում  Range Rover Sport-ը բախվել է քարե պարսպին․ վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ ժամը 18։00-ի սահմաններում, Քարագլուխ գյուղի բնակիչ 58-ամյա Սամվել Բ․-ն իր վարած Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18․8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության քարե պարսպին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Սամվել Բ․-ն տեղում մահացել է։  

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։  

 Դեպքի վայր ժամանած քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին