Կարևոր իրադարձություններ

Ֆիզիկայի և քիմիայի ուղղությամբ ուսուցչի կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը չի հասնում մեկ տասնյակի

03 Հունվար, 2022 22:36
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Ֆիզիկայի և քիմիայի ուղղությամբ ուսուցչի կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը չի հասնում մեկ տասնյակի

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին 5 տարվա կտրվածքով մանկավարժական կրթության ստացման համար դիմող դիմորդների թիվը կազմում է դիմորդների ընդհանուր թվի շուրջ 4,2 տոկոսը։ Դիմողների մեծ մասն էլ նախընտրում է դիմել անգլերեն, հայոց լեզու և գրականություն, պատմություն ուղղություններով։ Բնագիտական առարկաների ուղղությամբ իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Եթե կենսաբանության և աշխարհագրության մասով որոշակի փոքր դրական փոփոխություն կա, ֆիզիկայի և քիմիայի ուղղությամբ ուսուցչի կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը մանկավարժական բուհերում չի հասնում մեկ տասնյակի։

Սա մեր ամենակարևոր հարցերից է»։

 

Լրահոս

Դիտել ավելին