Կարևոր իրադարձություններ

Թեհրանն աջակցում է ՀՀ-ի ինքնիշխանությունն այդ երկրով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ. Էբրահիմ Ռայիսի

03 Հունվար, 2022 20:30
Թեհրանն աջակցում է ՀՀ-ի ինքնիշխանությունն այդ երկրով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ. Էբրահիմ Ռայիսի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հունվարի 3-ին ունեցած հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Էբրահիմ Ռայիսին կոչ է արել շարունակել երկխոսությունը երկու երկրների միջև ամենատարբեր մակարդակներում:

«Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ տարածաշրջանի երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելն է: Այս առումով Թեհրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությունն այդ երկրով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ»,-ասել է Իրանի նախագահը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին