Կարևոր իրադարձություններ

Կաթնաղբյուր գյուղում 34-ամյա տղամարդը դանակահարել է 22-ամյա երիտասարդին․ ոստիկանություն

03 Հունվար, 2022 16:21
Կաթնաղբյուր գյուղում 34-ամյա տղամարդը դանակահարել է 22-ամյա երիտասարդին․ ոստիկանություն

Հունվարի 2-ին, ժամը 02.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա մի տղամարդ:Տղամարդը ձերբակալվել է:

Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբ։ Ըստ տուժածի՝ վնասվածքը ստացել էր ընկնելու հետևանքով:

Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 2-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կաթնաղբյուր գյուղի «Լույսաղբյուր» կոչվող տեղամասում 34-ամյա տղամարդը կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է տուժածի կրծքավանդակին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Տղամարդը ձերբակալվել է:

Դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին