Կարևոր իրադարձություններ

«Դիլիջան» ազգային պարկում մարդկային գործոնի հետևանքով հրդեհ է բռնկվել

03 Հունվար, 2022 13:39
«Դիլիջան» ազգային պարկում մարդկային գործոնի հետևանքով հրդեհ է բռնկվել

2022 թվականի հունվարի 2-ին ժամը 13:10-ի սահմաններում «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 6 պահաբաժնում մարդկային գործոնի հետևանքով բռնկվել է հրդեհ: Այս մասին տեղեկանում ենք  «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից:

Կրակի ընդլայնումը կանխվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով: Պահպանության բաժնի աշխատակիցները հրդեհված տարածքից հայտնաբերել և կազմակերպության վարչական շենքի տարածք են տեղափոխել Գոնչե ցեղատեսակի որսորդական շուն, ամենայն հավանականությամբ տարածքը հրդեհել են ապօրինի որսով զբաղվող անձիք:

Հրդեհը մարվել է ժամը 15:30-ին: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվում է հսկողություն և կատարվում է հասցված վնասի գնահատման և հաշվարկման աշխատանքներ: Հարգելի քաղաքացինե՛ր, մեկ անգամ ևս հորդորում ենք պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին