Կարևոր իրադարձություններ

Երևանում հրդեհ է բռնկվել պետական ռեգիստրում․ ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ․ հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»

03 Հունվար, 2022 12:53
Երևանում հրդեհ է բռնկվել պետական ռեգիստրում․ ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ․ հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»

Այսօր, հունվարի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող պետական ռեգիստրում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի 2-րդ հարկում։ Հրդեհը մեկսուսացվել է ժամը 08։50-ի սահմաներում և ամբողջությամբ մարվել ժամը 09։05-ին։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին