Կարևոր իրադարձություններ

Սանահին գյուղում այրվել են երկու ավտոմեքենա

03 Հունվար, 2022 11:50
Սանահին գյուղում այրվել են երկու ավտոմեքենա

Հունվարի 3-ին, ժամը 02։14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղի 3-րդ փողոցում արվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում են «Volkswagen Vento» և «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենաները։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:15-ին: Այրվել են ավտոմեքենաները։

 

Լրահոս

Դիտել ավելին