Կարևոր իրադարձություններ

Կանխվել է 40-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

03 Հունվար, 2022 11:20
Կանխվել է 40-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

Հունվարի 3-ին, ժամը 05։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները հոգեբանի հետ համատեղ ուժերով կանխել են Գ․ Վ․-ի (մոտ 40 տարեկան) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին