Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542,5
    558,5

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է. ՏԿԵ նախարարություն

03 Հունվար, 2022 10:03
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է. ՏԿԵ նախարարություն

Հունվարի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:

Աշոցքի, Թալինի, Աշտարակի, Ապարանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Մասիսի, Արտաշատի, Նաիրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Լրահոս

Դիտել ավելին