Կարևոր իրադարձություններ

Երևանում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները

02 Հունվար, 2022 21:10
Երևանում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները
Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
«Այս պահին Երևանի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ: Ըստ անհրաժեշտության «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կավելացնի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի քանակը:
 
Մայրաքաղաքի բոլոր փողոցներն այժմ երթևեկելի են:
 
Երևանի քաղաքապետարանը հիշեgնում է, որ ձմռան ամիսներին պարտադիր է երթևեկել բաgառապես ձմեռային անվադողերով և չվտանqել ինչպես սեփական, այնպես էլ փողոgային երթևեկության մյուս մասնակիgների կյանքն ու առողջությունը»,-նշված է գրառման մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին