Կարևոր իրադարձություններ

Չնայած 4 ժամ տևած առատ ձյանը` Կենտրոն վարչական շրջանի փողոցներն արդեն անցանելի են. Ավետ Պողոսյան

02 Հունվար, 2022 23:49
Հեղինակ՝ Ավետ Պողոսյան
Չնայած 4 ժամ տևած առատ ձյանը` Կենտրոն վարչական շրջանի փողոցներն արդեն անցանելի են. Ավետ Պողոսյան

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Կենտրոն վարչական շրջանի փողոցներն արդեն անցանելի են, չնայած չորս ժամ տևած առատ ձյանը: Փողոցները մշակվել են աղի և ավազի խառնուրդով: Ձնամաքրման աշխատանքները ավարտին կհասցվեն գիշերվա ընթացքում: Այդպիսով՝ 2022-ի առաջին աշխատանքային օրը Երևանի բնակիչները կերթևեկեն մաքուր փողոցներով:
Քաղաքային իշխանությունները ժամանակին և պատշաճ կերպով կատարում են փողոցների մաքրմանն ուղղված իրենց պարտականությունները, և իմ խնդրանքն է մեր բնակիչներից, որ նրանք էլ իրենց մասով նպաստեն անվտանգ երթևեկության կազմակերպմանը՝ երթևեկելով բացառապես ձմեռային անվադողեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին