Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի սահմանապահը սպանել է երեք ծառայակիցների

02 Հունվար, 2022 21:43
Ադրբեջանցի սահմանապահը սպանել է երեք ծառայակիցների

Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող, սերժանտ Էլհան Ավազլին այսօր Քաշաթաղի շրջանում կրակել ու սպանել է իր երեք ծառայակիցներին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Սպանվածներն են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայլովը և երկու կրտսեր սերժանտներ՝ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը:

Նշվում է, որ Ավազլին զենքը նետել է և դիմել փախուստի: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:


 

Լրահոս

Դիտել ավելին