Կարևոր իրադարձություններ

Այս պահին «հղկվում է» միասնական փաթեթ. ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Հրավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

02 Հունվար, 2022 19:41
Այս պահին «հղկվում է» միասնական փաթեթ. ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Հրավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևորագույն ուղղություններից է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում։ Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Այս մեխանիզմի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ Ներկայում «հղկվում է» միասնական փաթեթ»,- ասել է նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին