Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ Վանաձորում. բախվել են Volkswagen Golf-ն ու Ford-ը, կան վիրավորներ

02 Հունվար, 2022 18:50
Ավտովթար՝ Վանաձորում. բախվել են Volkswagen Golf-ն ու Ford-ը, կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 24-ամյա Արման Կ-ի վարած Volkswagen Golf մակնիշի և 28-ամյա Գուրգեն Ս-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 47-ամյա Արմեն Կ-ն և 25-ամյա Աստղիկ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին