Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

02 Հունվար, 2022 17:58
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:  

«Պուտինն ու Էրդողանը ամփոփել են երկկողմ համագործակցության արդյունքները, վերահաստատել ՌԴ և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման հարցում տրամադրվածությունը:

Շոշափվել են նաև միջազգային թեմաներ, ներառյալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավաբանորեն ձևակերպված պայմանավորվածությունների մշակման վերաբերյալ հայտնի առաջարկները, Հարավային Կովկասի իրադրությունը, սիրիական և լիբիական կարգավորման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին