Կարևոր իրադարձություններ

Գյումրիում և Ախուրյանի տարածաշրջանում տեղում է ձյուն. ԱԻՆ

02 Հունվար, 2022 17:05
Գյումրիում և Ախուրյանի տարածաշրջանում տեղում է ձյուն. ԱԻՆ

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գեղարքունիքի մարզի և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին