Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը, կա 5 վիրավոր

02 Հունվար, 2022 16:14
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը, կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Արզնիի խճուղում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Համբարձում Ն-ի վարած Opel մակնիշի և Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գոռ Մ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Մ-ն, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 25-ամյա Կարեն Գ-ն և Մրգաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին