Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539
    555

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Զինված, ավազակային հարձակում Երևանում․ Գայի պողոտայում թալանել են ինտերնետ ակումբը

01 Հունվար, 2022 20:07
Զինված, ավազակային հարձակում Երևանում․ Գայի պողոտայում թալանել են ինտերնետ ակումբը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Այդ օրը, ժամը 04։35-ի սահմաններում անհայտ անձը զենքի նմանվող առարկայով մուտք է գործել Գայի պողոտայում «Տաշիր պիցայի» դիմացի մայթում գործող ինտերնետ ակումբ և զենքի նմանվող առարկայով, սպառնալիքի տակ, դրամարկղից հափշտակել այնտեղ եղած գումարն ու դիմել փախուստի։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Համբարձումյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Դիտել ավելին