Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում ավտովթարի ենթարկված երիտասարդը մահացել է

01 Հունվար, 2022 18:03
Կոտայքի մարզում ավտովթարի ենթարկված երիտասարդը մահացել է

Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Գագիկ Գևորգյանը։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 18-ին Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բետոնե էլեկտրասյանը բախվելուց հետո։ 

Աղբյուրի տեղեկություններով, փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։   

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին