Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում Opel Omega-ն հրդեհվել է. տուժածներ չկան

01 Հունվար, 2022 14:04
Արարատի մարզում Opel Omega-ն հրդեհվել է. տուժածներ չկան

Այսօր, հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 37 տան դիմաց ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին