Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ի նախագահությունը փոխանցվում է Հայաստանին՝ 1 տարի ժամկետով

01 Հունվար, 2022 11:10
ՀԱՊԿ-ի նախագահությունը փոխանցվում է Հայաստանին՝ 1 տարի ժամկետով

Հայաստանը 2022թ. կնախագահի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Այս կարգավիճակը պաշտոնապես Հայաստանին է անցել Տաջիկստանից՝ 2021թ. սեպտեմբերին։ Այս  տարվա վերջին նախագահությունը կանցնի Բելառուսին։

Կազմակերպության մասնակից երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, նախագահում են այբբենական կարգով։ Գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով՝ անկախ նախագահությունից, իսկ Մշտական խորհրդի ղեկավար ռոտացիայով դառնում է նախագահող երկրի ներկայացուցիչը։ Այժմ այդ պաշտոնում ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն է: Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին