Հայաստանը 2022թ. կնախագահի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Այս կարգավիճակը պաշտոնապես Հայաստանին է անցել Տաջիկստանից՝ 2021թ. սեպտեմբերին։ Այս տարվա վերջին նախագահությունը կանցնի Բելառուսին։
Կազմակերպության մասնակից երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, նախագահում են այբբենական կարգով։ Գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով՝ անկախ նախագահությունից, իսկ Մշտական խորհրդի ղեկավար ռոտացիայով դառնում է նախագահող երկրի ներկայացուցիչը։ Այժմ այդ պաշտոնում ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն է: Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։