Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանականներից կազմված մեծ պատվիրակություն կայցելի ԱՄՆ. «Հրապարակ»

30 Դեկտեմբեր, 2021 09:04
Խորհրդարանականներից կազմված մեծ պատվիրակություն կայցելի ԱՄՆ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոր տարվա առաջին կեսերին նախատեսվում է խորհրդարանականներից կազմված պատվիրակության այց ԱՄՆ, այն գլխավորելու է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այցի բնույթի եւ այլ հարցերի մասին Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մանրամասներ չտրամադրեց՝ ասելով, թե դեռեւս այդ այցի մասին պաշտոնական կարգադրություն չկա։ Սակայն, որոշ տեղեկություններով, այցը պաշտոնական է, եւ Ալեն Սիմոնյանն ինքն է ընտրելու, թե իշխող խմբակցությունից ում հետ մեկնի ԱՄՆ։ Խոսվում է, որ մեծ պատվիրակություն է մեկնելու։ Սիմոնյանը դիմել է նաեւ ընդդիմադիր խմբակցություններին, որ գործուղման համար թեկնածուների անուններ տան։

«Հայաստան» դաշինքը մերժել է, քանի որ խմբակցությունը դեռեւս անցած շաբաթ հայտարարություն տարածեց, որ կասեցնում են միջազգային կազմակերպություններին իրենց մասնակցությունը, մինչեւ չկատարվի իրենց պահանջը, այն է՝ իշխանությունը վերացնի քրեական գործերով անցնող իրենց պատգամավորների նկատմամբ՝ երկրից դուրս գալու արգելքը: Սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը տեսականորեն տվել է իր համաձայնությունը, խորհրդարանում խոսում են, որ հնարավոր է կազմում ընդգրկվի խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին