Կարևոր իրադարձություններ

Ռուսական ռազմաբազան հենարան է հանդիսանում ռուս-հայկական հարաբերություններում․ Նազելի Բաղդասարյան

29 Դեկտեմբեր, 2021 16:50
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
Ռուսական ռազմաբազան հենարան է հանդիսանում ռուս-հայկական հարաբերություններում․ Նազելի Բաղդասարյան
Շիրակի մարզպես Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել. 
 
«Այսօր մասնակցել եմ Ալեքսանդր Նևսկու անվան ռուսական 102-րդ ռազմաբազայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
 
Շնորհավորելով ռազմաբազայի զինծառայողներին նշել եմ, որ ռազմաբազան առանցքային դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում և ընդգծել եմ, որ այն հենարան է հանդիսանում ռուս-հայկական հարաբերություններում։
 
80 տարի է, ինչ հիմնադրվել է 102-րդ ռազմաբազան և 75 տարի՝ ինչ տեղակայված է Գյումրիում և սա ևս մեկ անգամ հաստատում է մեր դարավոր բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը։ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի կողքին, հատկապես դժվարին պահերին։
 
Վստահ եմ՝ մեր հարաբերությունները կզարգանան ի շահ երկու անկախ երկրների՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին