Կարևոր իրադարձություններ

Ավտովթար-վրաերթ Կոտայքի մարզում՝ «Վան» ռեստորանի դիմաց. (լուսանկարներ)

19 Հոկտեմբեր, 2015 12:08
Ավտովթար-վրաերթ Կոտայքի մարզում՝ «Վան» ռեստորանի դիմաց. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 19-ին վթար վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Քոչինյան փողոցում գտնվող Վան ռեստորանի դիմաց Mercedes Vito մակնիշի 34 ZU 792 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Ձորաղբյուր գյուղի բնակիչ 56-ամյա Խաչատուր Խաչատրյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Renualt մակնիշի 34 CN 693 համարանիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արկադի Հարությունյանի պատկանող Opel մակնիշի 27 US 619 համարանիշի ավտոմեքենաներին և ըստ դեպքի վայրում հավաքվածների ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների հարվածի հետևանքով Renualt-ն ինքնաբերաբար առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի մոտ գտնվող Խ. Խաչատրյանին ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մի քանի քաղաքացիներ հետապնդելով Mercedes-ը այն հայտնաբերում են Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցում, իսկ վարորդը ավտոմեքենան թողնելով հեռացել էր:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին