Կարևոր իրադարձություններ

Աբովյան քաղաքում բախվել են Nissan-ն ու 07-ը. կան վիրավորներ

26 Դեկտեմբեր, 2021 13:56
Աբովյան քաղաքում բախվել են Nissan-ն ու 07-ը. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  3-րդ վաշտի  ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 21-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը  19:00-ի սահմաններում, Աբովյան  քաղաքի սկզբնամասում՝ Բարեղամի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Գ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և 39-ամյա Գևորգ Ն.-ի վարած  Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  07- վարորդ Արթուր Գ.-ն, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչեր, 24-ամյա Նարեկ Վ.-ն, 20-ամյա Տաթևիկ Գ.-ն և 19-ամյա Գոհար Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին