Կարևոր իրադարձություններ

ԵՄ ներկայացուցիչը կոչ է արել ՀՀ պաշտոնյաներին՝ չվախենալ և այս անգամ ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը (տեսանյութ) ԳԱԼԱ

19 Հոկտեմբեր, 2015 11:55
ԵՄ ներկայացուցիչը կոչ է արել ՀՀ պաշտոնյաներին՝ չվախենալ և այս անգամ ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը (տեսանյութ) ԳԱԼԱ

 ԳԱԼԱ-ն գրում է. 

Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին թույլատրել է նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսել։  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին, թե սա կարո՞ղ է ընկալվել որպես և՛-և՛-ի քաղաքականության վերահաստատում, պատասխանեց.

«Ընկալումը, որ առնվազն կամ-կամ-ը արդյունք չի տալիս, ինձ թվում է ԵՄ-ի կողմից ձևավորվել է և ձևավորվել է ոչ այսօր, երբ որ ԵՄ-ում ձևավորվեցին նոր իշխանություններ կամ նոր դեմքեր եկան, եվրոպական ինստիտուտների ղեկավարման համար շատ արագ ժամկետներում իրենք պատվիրեցին և նոր քաղաքականություն մշակեցին Եվրոպական նոր հարևանության քաղաքականության վերանայումը, այնպիսի մի փաստաթուղթ, որտեղ արդեն նշել էին, որ ԵՄ-ն պետք է կարողանա մշակել ճկուն քաղաքականություն, իրենք այդպես անվանեցին, որը պարունակում էր իր մեջ գաղափար, անհատական մոտեցում գործընկերներին, արևելյան գործընկերներին նույնպես: Բնականաբար այս մոտեցումը թույլ տվեց հայկական կողմին մի քանի անգամ սեպտեմբերի 3-ից հետո հնչեցված տարբեր մոտեցումներն ու տեսակետները առաջ քաշել ու ասել, որ մենք, ինչպես ասել ենք, պատրաստ ենք, և եկեք նոր այս իրավականության մեջ և նաև այս նոր քաղաքականության շրջանակներում փորձենք մեկ անգամ ևս բանակցել իրավական այն փաստաթղթի շուրջ, որով պետք է աշխատենք»:

Հիշեցնենք` ԵՄ-Հայաստան հարաբերությունները մինչև օրս կարգավորվում են Գործընկերության և համագործակցության (ՀԳԳ) համաձայնագրով, որը ստորագրվել է դեռ 1996 թվականին, ուժի մեջ մտել 1999 թվականին: Սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի՝ ԵՏՄ –ին (այն ժամանակ դեռ ՄՄ) անդամակցելու շրջադարձային որոշումից հետո այլևս անհնար էր ԵՄ-ի հետ ստորագրել խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, իսկ ասոցոցման համաձայնագրի միայն քաղաքական մասը Հայաստանի հետ ստորագրել չցանկացավ ԵՄ-ը:

Թևան Պողոսյան

Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը եզրակացնում է` այդ ժամանակ Եվրամիությունը նման դիրքորշում որդեգրելու իր պատճառներն ուներ:

«Իրենք փորձում էին պայքարել Ուկրաինայի համար և այդ պայքարի մեջ չէին կարող թույլ տալ հայկական և-և-ի մոտեցումով այդ ժամանակ աշխատել: Ինչ ստացվեց Ուրկաինայի հետ, մենք դա էլ տեսանք, երևի դա էլ բերեց այդ ճկուն քաղաքականության մշակման խնդիրներին, բայց չմոռանանք, որ եթե նայենք պրակտիկ կյանքի մեջ, ապա Ուկրաինան առանձին ստորագրեց քաղաքական բաղադրիչը, առանձին ստորագրեց եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը, որում կար նշում, որ այն կսկսի գործել միայն և միայն 2016 թվականի հունվարի 1-ից: Փաստորեն, նույնիսկ այսքան ժամանակ, որ խոսվում է, թե Ուկրաինան ունի ստորագրած ազատ առեւտրի պայմանագիրը, տնտեսական բաղադրիչը դեռ չի աշխատում»,-ասաց Թևան Պողոսյանը:

2014 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի մարտ ամիսը   մասնագիտական քննարկումներ էին անցկացվում` որոշելու համար, թե ինչ տեսակի մանդատ պետք է հաստատի Եվրոպական խորհուդը Հայաստանի հետ նոր փաստաթղթի շուրջ բանակցելու համար: Մանդատն արդեն հաստատված է, բանակցային թիմը Հայաստանում է,  առաջին հանդիպումն արդեն իսկ տեղի է ունեցել, և Եվրամիության ներկայացուցիչը կոչ է արել հայաստանցի պաշտոնյաներին՝ չվախենալ և այս անգամ ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին