Կարևոր իրադարձություններ

Աթաթուրքն այստե՞ղ է մահացել. Մերկելի հարցը՝ Դավութօղլուին

19 Հոկտեմբեր, 2015 11:41
Աթաթուրքն այստե՞ղ է մահացել. Մերկելի հարցը՝ Դավութօղլուին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Ըստ AA-ի՝ Մերկելին իր նստավայրում ընդունել է նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Հանդիպման առաջին իսկ պահին Մերկելը Դավութօղլուին հարցրել է. «Աթաթուրքն այստե՞ղ է մահացել»:

«Աթաթուրքը, այո, Դոլմաբահչե պալատում է մահացել, սակայն այս սենյակը պալատի մյուս հատվածում է: Մենք այս վայրն օգտագործում ենք Ձեզ նման կարևոր հյուրեր ընդունելու համար»,- պատասխանել է Դավութօղլուն:

Մերկել-Դավութօղլու հանդիպումը տևել է 15 րոպե, սակայն չի նշվում, թե ինչի մասին են նրանք զրուցել:

 

Լրահոս

Դիտել ավելին