Կարևոր իրադարձություններ

Լոնդոնը պատրաստվում է Չինաստանի նախագահի արքայավայել ընդունելությանը՝ չինական ներդրումների հույսով

19 Հոկտեմբեր, 2015 11:37
Լոնդոնը պատրաստվում է Չինաստանի նախագահի արքայավայել ընդունելությանը՝ չինական ներդրումների հույսով

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա՝ չինացի գործարարների մեծաքանակ խմբի ուղեկցությամբ: Ինչպես սպասվում է, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հրավերով կատարվող այցելության արդյունքում կկնքվեն մի շարք կարևոր համաձայնագրեր՝ հայտնում է TASS-ը:

Պաշտոնական այցը կսկսվի հոկտեմբերի 20-ին և կտևի մինչև ուրբաթ: Սակայն արդեն հոկտեմբերի 19-ին Չինաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք կկատարի Լոնդոնում, ինչով և կսկսվի չորսօրյա լարված օրակարգը: Ինչպես նշում են չինական լրատվամիջոցները, այն «նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»: Ուստի Լոնդոնը պատրաստվում է արքայավայել ընդունել Սի Ցզինպինին:

Վերջին 10 տարիների ընթացքում սա Չինաստանի ղեկավարի առաջին պետական այցն է Մեծ Բրիտանիա: Պեկինը դրանով ցուցադրում է, որ սա շարքային այցելություն չէ:

Չինաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները լարվել էին 2012 թվականին՝ այն բանից հետո, երբ Բրիտանիայի վարչապետը հանդիպել էր տիբեթյան բուդիզմի ներկայացուցիչ Դալայ-լամայի հետ՝ անտեսելով Պեկինի կողմից վճռական բողոքը, որը նրան համարում է անջատողական:

 

Լրահոս

Դիտել ավելին