Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    540
    556

  • RUB

    6,21
    6,45

Կարևոր իրադարձություններ

Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումն արժանացել է մրցանակի

08 Դեկտեմբեր, 2021 23:01
Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումն արժանացել է մրցանակի

Դեկտեմբերի 7-ին ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի արդյունքները։ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ժյուրիի անդամների որոշմամբ զբաղեցրել է 3-րդ տեղն ու արժանացել մրցանակի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Մրցութային ժյուրիի կազմում էին արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Մուխաբատ Տուլյախոջաևան (Ուզբեկստան), ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը, ՌԴ ժողովրդական արտիստ Ելենա Յակովլևան, կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Ֆեկլիստովը, ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Զոլոտովիցկին, արվեստագիտության թեկնածու, թատերագետ, թատերաքննադատ Մարիա Խալիզևան։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում (Ուզբեկստան) մասնակցել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը: Ֆորումի աշխատանքներին աջակցել է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Դեռևս անցած տարի ֆորումի մասնագիտական հանձնախումբը հաստատել էր Հայաստանի թատերական գործիչների միության կողմից առաջադրված հայաստանյան թատերախմբի՝ ԿՍտանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի մասնակցությունը։

Դեկտեմբերի 4-ին «Իլխոմ» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով ցուցադրել է Է Հովանեցի «Գարդենիա» դրաման։ Ներկայացման դերակատարներն էին Ելենա ՎարդանյանըՏաթևիկ ՄելքոնյանըՀայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը (նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանիերաժշտական ձևավորումըԳոռ Մարգարյանի):

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին Քիշնևում (Մոլդովա), երկրորդ անգամ` 2015 թվականին Մինսկում (Բելառուս), երրորդ անգամ՝ 2018 թվականին Հայաստանում (Երևան): Ֆորումի նպատակը ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ) միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումն է, ինչը համընդհանուր երիտասարդական թատերական հարթակ ստեղծելու և սերտ համագործակցության համար խթան է:

Լրահոս

Դիտել ավելին