Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Շիրակի փողոցում․փրկարարները մայթեզրին հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդի դին․ ԱԻՆ (տեսանյութ)

08 Դեկտեմբեր, 2021 21:30
ՃՏՊ Շիրակի փողոցում․փրկարարները մայթեզրին հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդի դին․ ԱԻՆ (տեսանյութ)

Դեկտեմբերի 8-ին, ժամը 17։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։25-ին, մարվել՝ 17։35-ին։ «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան այրվել է․ փրկարարները մայթեզրին հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդի դին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քաղաքացիների հետ համատեղ «Iveco» մակնիշի բեռնատարից դուրս բերել արգելափակված վարորդին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ․ բեռնատարի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին