Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. կան զոհ և վիրավորներ

08 Դեկտեմբեր, 2021 18:59
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. կան զոհ և վիրավորներ

Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes և Iveco մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ 

Աղբյուրի հաղորդմամբ, բախման հետևանքով Iveco-ն կողաշրջվել է, իսկ Mercedes-ում հրդեհ է բռնկվել։  

Ավտովթար-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և մարել Mercedes-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի և ջարդոնի։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին