Այսօր ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարը՝ Գնել Սանոսյանը, անդրադառանալով Սյունիքում կառուցվող ճանապարհներին, նշել է․
«Տաթև-Աղավնի ճանապարհի վրա մի քանի հատվածներում որոշակի խնդիրներ են հայտնաբերվել: Կան հատվածներ, որոնք վնասված են: Նախատեսված է եռաշերտ ասֆալտ, բայց կատարվել է երկու շերտը: Մենք գիտակցաբար դա թողել ենք հաջորդ տարվան, որովհետև տեղի են ունեցել արագ պրոցեսներ, երբեմն ճանապարհները կառուցվել են երթևկությանը զուգընթաց, այդ պատճառով կարող էին նման խնդիրներ ի հայտ գալ: Խնդիրների լուծումից հետո նոր երրորդ շերտը կտեղադրվի»։
Նրա խոսքով, առաջիկայում կնախագծվեն և կկառուցվեն թե՛ ռազմավարական,թե՛ այլընտրանքային ճանապարհներ։