Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն շահագրգռված է բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ. Փաշինյան

08 Դեկտեմբեր, 2021 17:32
ՀՀ-ն շահագրգռված է բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ այն ընկալմամբ, որ, Ադրբեջանը պետք է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն ստանա Նախիջևանի հետ Հայաստանի Հանրապետության տարածքով, Հայաստանի Հանրապետությունն էլ Ադրբեջանի տարածքով էլ երկաթուղային կապ ստանա  դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև ավտոմոբիլային հաղորդակցություն Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն։  Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Կարծում ենք՝ պետք է գնանք այս տրամաբանության լուծումների և կարծում ենք, որ այն ինչ-որ մենք առաջարկում ենք և այն ինչ արձանագրել ենք երեկ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ լիարժեք համապատասխանում է մեր երկրի շահերին։ Նախկինում ասել եմ, որ չեմ հասկանում այն հռետորաբանությունը, որ մեր բոլոր ճանապարհները պետք է փակ լինեն, որպեսզի ոչ մեկ մեր ճանապարհով չանցնի, որովհետև, ընդհակառակը, այդ տրամաբանությունը միշտ առաջ են քաշել նրանք, ովքեր ցանկացել են, որ Հայաստանով տրանզիտ չլինի, Հայաստանի տրանսպորտային ուղիները փակ լինեն և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին