Կարևոր իրադարձություններ

Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրվել Եղիշե Սողոմոնյանը

08 Դեկտեմբեր, 2021 16:57
Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրվել Եղիշե Սողոմոնյանը

Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի հերթական նիստում  քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը, որի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Ելույթ ունենալով՝ Եղիշե Սողոմոնյանն անդրադարձել է իր պատկերացումներին եւ միջոցառումներին, որոնք, ըստ նրա, կարող են բարելավել Հաշվեքննիչ պալատի աշխատանքները: «Հաշվեքննիչ պալատն օբյեկտիվ եւ արդյունավետ կարող է կատարել իր առջեւ դրվող խնդիրները, եթե անկախ է աուդիտի ենթարկվող կառույցից եւ պաշտպանված՝ արտաքին ազդեցությունից»,-կարծում է թեկնածուն:  Ըստ նրա՝ այսօր կան անելիքներ՝ կապված Հաշվեքննիչ պալատի անկախության ապահովման հետ:

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին