Կարևոր իրադարձություններ

Ոստիկանների կողմից հայտնաբերված գողոն գառները վերադարձվել են տիրոջը (տեսանյութ)

08 Դեկտեմբեր, 2021 15:34
Ոստիկանների կողմից հայտնաբերված գողոն գառները վերադարձվել են տիրոջը (տեսանյութ)

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ապագա գյուղի 31-ամյա մի բնակիչ անասուններ է գողանում։ Սակայն նրան պատասխանատվության ենթարկելու համար իրեղեն ապացույցներ էին հարկավոր, փաստեր, որոնք հետո ի հայտ եկան: Շուտով ոստիկանները տեղեկություններ ստացան, որ դեկտեմբերի 5-ի գիշերը կասկածվողը Այգեկ գյուղում իր «Նիվա» մակնիշի մեքենայով պատրաստվում է գողություն անել:

Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները ժամը 3-ի սահմաններում, նշված գյուղում հայտնաբերեցին 31-ամյա տղամարդու «Նիվան», մեքենայում՝ 6 գառ։

Պարզվեց՝ Այգեկ գյուղի բնակիչներից մեկի գոմից էր գառները հափշտակել։

Իրավապահները գողացված անասունները վերադարձրին տիրոջը, իսկ 31-ամյա տղամարդուն ներկայացրին ոստիկանության Վաղարշապատի հետաքննության բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին