Կարևոր իրադարձություններ

Մահացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը

08 Դեկտեմբեր, 2021 14:22
Մահացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը

Կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը: Այս մասին տեղեկանում ենք «Գյումրու բժշկական կենտրոն»-ի տարածած հաղորդագրությունից:

«Բաբկեն Նասիբյանն աշխատել է Լենինականի եւ Գյումրու գրեթե բոլոր հիվանդանոցներում, ինչպես նաեւ Գյումրու բժշկական կենտրոնում:

Բաբկեն Նասիբյանը ծնունդով Արցախի Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղից է: 1966-67 թվականներին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետը: Ծառայել է սովետական բանակում:

Արցախյան առաջին պատերազմի մասնակից է:

«Սիրում էի բժշկի խալաթը, մասնագիտությունը, հետո էլ մեր եւ հարեւան գյուղերում չկար բժիշկ, որոշեցի բացը լրացնել՝ ինքս բժիշկ դառնալով»,-տարիներ առաջ հարցազրույցներից մեկում նշել էր բժիշկ Նասիբյանը:

Գյումրու բժշկական կենտրոնի աշխատակազմը ցավում է անվանի վիրաբույժի մահվան կապակցությամբ եւ զորակցություն հայտնում Նասիբյանների ընտանիքին:

Բաբկեն Նասիբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր»,- նշված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին