Կարևոր իրադարձություններ

Օլաֆ Շոլցը` Գերմանիայի նոր կանցլեր

08 Դեկտեմբեր, 2021 14:38
Օլաֆ Շոլցը` Գերմանիայի նոր կանցլեր

Բունդեսթագը Գերմանիայի նոր կանցլերի պաշտոնում պաշտպանել է սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Գերմանիայի կառավարության ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ առանց բանավեճի։ Առաջին փուլում հաղթելու համար պետք է հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը։

Ընթացակարգի մեկնարկը հայտարարել է Բունդեսթագի նախագահ Բարբել Բախը։

Երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնապես խորհրդարանին է ներկայացրել կառավարության ապագա ղեկավարի թեկնածությունը։

Շոլցը ստացել է 395 ձայն, ինչի արդյունքում ընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում։

 

Լրահոս

Դիտել ավելին